18 մայիսի 2012 - 12:14 AMT
ICOM հերթական վեհաժողովը կանցնի Հայաստանում

(Բրիտանական թանգարան, Նիդեռլանդների թանգարան) 150 աշխատակիցներ

Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM-ի 2012 թ-ի վեհաժողովը կանցկացվի հոկտեմբերին Երևանում: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ICOM հայաստանյան ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը: Նրա խոսքով, այն անցնելու է «Գիրքը և գրավոր աղբյուրները թանգարանում» խորհագրի ներքո: Վեհաժողովը տեղի կունենա Մաշտոցի անվան ձեռագրերի ինստիտուտում` Մատենադարանում:

Վեհաժողովին մասնակցելու են աշխարհի 30 երկրների թանգարանների (Բրիտանական թանգարան, Նիդեռլանդների թանգարան) 150 աշխատակիցներ: Այդ մասնագետները նաև դասախոսություններ կկարդան հայ մասնագետների համար:

Արդեն 35 տարի է, ինչ մայիսի 18-ին աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը: Այս տարի այն անցնելու է «Թանգարանները փոփոխվող աշխարհում» խորհագրով: Հաշվի առնելով, որ Երևանը հռչակվել է գրքի համաշխահային մայրաքաղաք, մայիսի 19-ին Թանգարանային գիշերն անցնում է «Գիրը փոփոխվող աշխարհում» կարգախոսով:

«Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ համակարգչային տեխնիկա կտրամադրվի Հայաստանի 10 թանգարաններին: Անցած տարի տրամադրվել է 19 համակարգիչ: