18 մայիսի 2012 - 12:54 AMT
Թատերական ինստիտուտում նոր մասնագիտություններ են ավելացել

Այս տարի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կլինեն էքսպերիմենտալ խմբեր, մամլո ասուլիսի ժամանակ ասաց բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Ավելացվել է մասնավորապես դերասանական վարպետության, մնջախաղի կուրս, մուլտիպլիկացիայում եռաչափ գրաֆիկայի դասավանդման կուրսեր: Վերջինիս դասավանդման համար կներգրավվեն անիմատորներ Վրեժ Քասունին և Դավիթ Սահակյանցը: Դասավանդումը նախատեսվում է բարձր կուրսերում:

Ինստիտուտի մագիստրատուրայի ոլորտում նույնպես ռեֆորմներ են կատարվում: Նոր մասնագիտություններ են հայտնվել` ռեժիսոր-մանկավարժ, դերասան-կրկնուսույց: Մազմանյանի խոսքով, չորս տարվա ընթացքում ուսանողները բավարար մակարդակի կրթություն են ստանում, և կարիք չկա նորից սովորել: Փոխարենը նրանք պետք է ձեռք բերեն նոր մասնագիտություններ: