18 մայիսի 2012 - 12:59 AMT
Մայիսի 29-ին կհանձնվեն ՀՀ նախագահի 2011 թվականի մրցանակները

Մայիսի 30-ին տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 21-րդ նիստը: Հիմնադրամից հայտնում են, որ մինչ այդ՝ մայիսի 22-28-ը, նախատեսվում է Հիմնադրամի հոգաբարձուներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից և բարերարներից կազմված պատվիրակության աշխատանքային այցը հայաստանյան և ղարաբաղյան ծրագրեր:

Այցի ընթացքում պատվիրակության անդամները կմասնակցեն իրականացված ծրագրերի բացման պաշտոնական արարողություններին և կծանոթանան ընթացիկ աշխատանքներին:

Իսկ մայիսի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: