Գալուստ Սահակյանը գիտի նոր վարչապետի անունը, սակայն դեռ չի ուզում հրապարակել

Գալուստ Սահակյանը գիտի նոր վարչապետի անունը, սակայն դեռ չի ուզում հրապարակել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետոկան կուսակցության՝ ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանն այսօր հայտարարել է լրագրողներին, որ գիտի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, սակայն դեռ չի ցանկանում խոսել այդ մասին: «ՀՀԿ-ի համար ամեն ինչ պարզ է և Գալուստ Սահակյանը դա լավ գիտի: Սակայն, քանի որ քաղաքական դաշտն իր խնդիրներն ունի, իր հուզումները, ես թույլ չեմ տա ինձ նախապես անուն նշել»,-հայտարարել է նա մամլո ասուլիսում:

Սահակյանը նաև մեկնաբանել է ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ նախարարությունների քանակն ավելանալու է: «Կա օրենք կառավարման կառուցվածքի մասին: Եթե լինի որոշակի համաձայնություն կամ քաղաքական ուժերի կոալիցիա ստեղծվի, այդ հարցը կքննարկվի այդ շրջանակներում: Եթե չի լինի, ապա ՀՀԿ-ն մնում է իր ժողովրդի հետ և կլուծի այդ հարցը»,-հայտարարել է նա:

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

Իշխող ՀՀԿ-ն մայիսի 6-ի ընտրություններին ջախջախիչ հաղթանակ է տարել իր բոլոր չարակամների նկատմամբ` ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն հավաքելով 663 066 քվե (44,05 %):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---