Կյանքից հեռացել է պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանը

Կյանքից հեռացել է պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանը

PanARMENIAN.Net - Կյանքից հեռացել է պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանը: Նա եղել է նաև հեռուստատեսության նվիրյալ։ Հայկական հեռուստատեսության տնօրենի պաշտոնում Ստեփան Պողոսյանն աշխատել է շուրջ 18 տարի:

Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀգիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Հանձնաժողովի կազմում են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ ՀրանտԲեգլարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սաշա Աֆյանը,Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատ¬մության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ամբիոնի վարիչ Բաբկեն Հարությունյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, Ստեփան Պողոսյանի որդի Կարո Պողոսյան:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---