19 մայիսի 2012 - 09:27 AMT
«Հրապարակ». Նորընտիր պատգամավորներին մանդատները կհանձնվեն մայիսի 27–ին

«Հրապարակը» գրում է, որ ԿԸՀ–ի իրենց աղբյուրները վստահեցնում են, թե ԱԺ պատգամավորներին մանդատները հանձնելու արարողությունը նախատեսված է մայիսի 27–ին։

«Ինչպես հայտնի է` մայիսի 24–ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը, որտեղ կհրապարակվի կուսակցության ամբողջ ցուցակը, և հենց դրանից հետո էլ ԿՀԸ–ն կկարողանա պատրաստել բոլոր նորընտիրների մանդատները»,–գրում է օրաթերթը։