19 մայիսի 2012 - 11:02 AMT
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը արժանացել է հեղինակավոր մրցանակի

Շախմատի նախկին աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովը արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակի, որը սահմանել է Գլոբալ երկխոսության ու համագործակցության կենտրոնը: Մրցանակը շնորhվում է «միջմշակութային երկխոսության գործում ունեցած ավանդի համար»: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ էներգետիկայի հարցերով միջազգային խորհրդաժողովի շրջանակում:

Անատոլի Կարպովը հանդես եկավ խորհրդաժողովում որպես Դումայի բնական պաշարների, շրջակա միջավայրի ու բնապահպանության կոմիտեի փոխնախագահ: