19 մայիսի 2012 - 11:16 AMT
Օբաման կոչ է արել G8 երկրներին կենտրոնանալ Եվրոպայի տնտեսական աճի վրա

G8 երկրները պետք է կենտրոնանան Եվրոպայի տնտեսական աճի վրա: Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Մեծ ութնյակի» գագաթաժողովում Քեմփ-Դևիդում, հայտնում է Associated Press-ը: .«Մենք Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հետ համակարծիք ենք, որ այս խնդրի հանգուցալուծումը կարևոր է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև համաշխարհային տնտեսության համար»,-ասել է Օբաման:

«Հուսով եմ, որ բանավեճն այս ուղղությամբ արդյունավետ կլինի»,-ասել է ԱՄՆ նախագահը: