19 մայիսի 2012 - 11:41 AMT
Իտալական Բրինդիզիում պայթյուն է որոտացել, կան տուժածներ

Շաբաթ օրը իտալական Բրինդիզիի լիցեյի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժել է հինգ աշակերտ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղում անելով Ֆրանս Պրեսին: Ինչպես տեղական ԶԼՄ-ներին է հայտնել քաղպաշտպանության տարածաշրջանային ծառայության ներկայացուցիչը, սարքը գործել է դպրոցի մոտ, երբ երեխաները դասի էին գնում:

Ըստ որոշ տվյալների, երկու պայթյուն է եղել: Իրավապահները փորձում են պարզաբանել պատահարի հանգամանքները: Հանցագործության պատճառների մասին տվյալներ չկան: