19 մայիսի 2012 - 12:36 AMT
«Երկիր». Ծառուկյանը Հմայակ Հովհաննիսյանին չի ուզում տեսնել ԱԺ–ում

«Երկիր» թերթը գրում է, որ իրենց տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում կտրականապես չի ցանկանում տեսնել ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանին։

«ԲՀԿ–ի մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ Ծառուկյանին բարկացրել է ԲՀԿ–ականների նեղ շրջանակում արված այն հայտարարությունը, թե` «Ծառուկյանն Աստված չէ, որ ինձ ստիպի հրաժարվել մանդատից»։ Հովհաննիսյանի հայտարությունը, իհարկե, հասել է Ծառուկյանի ականջին, և նա վերջնականապես որոշել է ԲՀԿ համամասնական ցուցակի 9–րդ հորիզոնականը զբաղեցնող Հմայակ Հովհաննիսյանի ճակատագիրը։ Չի բացառվում, որ խորհրդարանում չհայտնվի նաեւ ցուցակի 19–րդ հորիզոնականը զբաղեցնող Վահան Բաբայանը։ Նրա գլխին ևս սև ամպեր են կուտակվում։ ԲՀԿ–ում շշուկներ կան, որ Ծառուկյանին զայրացրել է այն փաստը, որ Բաբայանը չի լուծարել ՀԵԿ կուսակցությունը, որի նախագահն էր։ Բաբայանի դուրս գալու դեպքում ցուցակում տեղ կազատվի գործող պատգամավոր Արագած Ախոյանի համար»,–գրում է թերթը։