19 մայիսի 2012 - 13:26 AMT
Միջազգային օլիմպիադաների մասնակիցների համար հավաքներ կկազմակերպվեն

Միջազգային օլիմպիադաների մասնակիցների համար Երևան քաղաքից դուրս հավաքներ կկազմակերպվեն, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Նախարարությունը, հանրապետական առարկայական օլիմպիադաների բոլոր այն հաղթողների համար, ովքեր կնախապատրաստվեն միջազգային օլիմպիադաներին, կազմակեպելու է նախապատրաստական ամառային հավաքներ, լավագույն մասնաագետներին հրավիրելով, որպեսզի մեր հավաքականները հավուր պատշաճի պատրաստվեն և մեկնեն արտասահման իրականում լավ վիճակով»,-ասաց նախարարը:

Աշոտյանի խոսքով, կան առարկաներ, որտեղ միջազգային օլիմպիադաներում Հայաստանի համաշխարհային համբավն անսասանելի է, օրինակ աստղագիտությունը, ինֆորմատիկան, բայց կան այնպիսիք, որտեղ հաջողությունները կամ բացակայում են կամ կայուն չեն, օրինակ բնագիտական առարկաները` քիմիան, կենսաբանությունը:

Աշոտյանի խոսքով, եթե այդ առարկաներից ունենանք դիպլոմ կամ բրոնզե մեդալ, ապա շատ գոհ կլինենք: Նախարարի խոսքով, ստեղծվել են նոր լաբորատորիաներ, նոր պայմաններ, և այդ առարկաներում օլիմպիադաների մասնակիցների համար նույնպես կկազմակերպվեն հավաքներ լավ աշխատելու և պատրաստվելու համար: