19 մայիսի 2012 - 15:22 AMT
Աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը», ժամանակավորապես չի աշխատում

Հայաստանի հարավում գտնվող աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «ՏաԹևերը», ժամանակավորապես դադարեցրել է իր աշխատանքները: Ինչպես հաղորդում է, «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը մամլո ծառայություն, մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել են, որի պատճառով ճոպանուղին ժամանակավորապես չի գործելու:

Այս պահի դրությամբ տեղացի և շվեյցարացի մասնագետները ստուգում են կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը, իրականացնում են կարգաբերման աշխատանքներ:

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, իսկ ամենաբարձ կետը 330 մետրն է: Հալիձորից միջնադարյան Տաթևի վանք միակողմանի ուղղությունը տևում է 11 րոպե: «Տաթևերը» հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար ուղևորափոխադրող ճոպանուղի: