19 մայիսի 2012 - 15:47 AMT
Նորաստեղծ հանձնաժողովը կքննարկի գարնանային զորակոչի հետ կապված դիմում-բողոքները

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012 թվականի գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից`զորակոչի ընթացքում քաղաքացիներն իրենց դիմում-բողոքները կարող են ներկայացնել աշխատանքային օրերին`ժամը 10:00-ից 17:00-ն, հասցե` Մոսկովյան 5 (ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայր), հեռախոս` 52-34-86, 52-34-82: