36  16.10.10 - «Տաթևեր» ճոպանուղու բացման արարողությունը

«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը վերականգնվել է

«ՏաԹևեր» ճոպանուղու աշխատանքը վերականգնվել է

PanARMENIAN.Net - «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը տեղեկացնում է, որ մայիսի 19-ի ժամը 15:00-ի դրությամբ ճոպանուղու աշխատանքը վերականգնված է: «Մենք վերսկսել ենք ընդունել ճոպանուղու այցելուներին. «ՏաԹևեր»-ը գտնվում է գերազանց տեխնիկական վիճակում»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն ՏիգրանՂազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Հալիձորում տեղի ունեցած կայծակի և ամպրոպի արդյունքում ճոպանուղու կառավարման համակարգերը վնասվել էին, որի պատճառովճոպանուղին ժամանակավորապես չէր գործում: Տեղացի և շվեյցարացի մասնագետների ջանքերով կարճ ժամանակահատվածում կարգաբերվեցին կառավարման և տեխնիկական անվտանգության համակարգերը:

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրինությունը ներողամտություն է հայցում ` պատճառած անհարմարությունների համար:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---