19 մայիսի 2012 - 16:49 AMT
Սաուդյան Արաբիայում արգելել են Գրիգորյան օրացույցը

Սաուդյան Արաբիայում արգելել են Գրիգորյան օրացույցը բոլոր պետական և մասնավոր հաստատություններում: Այս մասին հաղորդում է MIGNews-ը:

Բոլոր նախարարություններն ու գերատեսչությունները այսուհետ պարտավոր են օգտագործել Իսլամական օրացույց, որը թվագրությունը հաշվարկում է Հիջրիի տարեթվից, երբ Մուհամմեդը Մեքքայից տեղափոխվեց Մեդինա: