Վրացական «Սուլիկո» անսամբլը ելույթ կունենա Կամերային երաժշտության տանը

Վրացական «Սուլիկո» անսամբլը ելույթ կունենա Կամերային երաժշտության տանը

PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին` «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի ընթացքում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա վրացական «Սուլիկո» անսամբլի համերգը, որի ծրագրում ընդգրկված են արևմտաեվրոպական, ինչպես նաև վրացի կոմպոզիտորների դասական ստեղծագործությունները, վրացական ժողովրդական, հոգևոր, քաղաքային երգերը:

«Սուլիկո» անսամբլը հիմնադրվել 2007 թ-ին՝ Վանո Գալուաշվիլու և Կախաբեր Օնաշվիլու կողմից: Անսամբլի մասնակիցները Թբիլիսիի օպերայի ճանաչված մեներգիչներ են: Ստեղծագործական ուղու առաջին քայլերից անսամբլը աչքի ընկավ իր բարձր պրոֆեսիոնալիզմով, կատարողական վարպետությամբ ու ճաշակով: Անսամբլը հաճախակի ելույթներ է ունենում այնպիսի հեղինակավոր միջազգային փառատոներում, ինչպիսիք են «Էյլաթ» (Իսրայել), «Ուղղափառ երգեցողության փառատոն» (Էստոնիա), Համմամեդ (Թունիս), համերգային շրջագայություններով ելույթներ են ունեցել Լատվիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և այլուր: Անսամբլի երկացանկը բազմազան է` դասական օպերային երգարվեստից մինչև վրացական երգչախմբային երգեցողություն, հոգևոր, աշխարհիկ ստեղծագործություններ, քաղաքային ռոմանսներ և այլն:

Փառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: 2008-ից այն ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարության պետական աջակցության ծրագրերի ցանկում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---