ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը Թեհրան կմեկնի քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը Թեհրան կմեկնի քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը

PanARMENIAN.Net - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն մեկօրյա այցով Իրան կժամանի կիրակի երեկոյան, որպեսզի բանակցություններ վարի իրանական իշխանությունների հետ, հաղորդում է Fars գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Ասքար Սոլթանիեի հայտարարությանը:

Ծրագրվում է, որ Ամանոն բանակցություններ կվարի ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Սոլթանիեի և Իրանի գլխավոր միջուկային բանակցող Սայիդ Ջալիլիի հետ:

Ուղևորության ժամանակ Ամանոյին կուղեկցեն ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տեսուչ Հերման Հաքերթսը և քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենի օգնական Ռաֆայել Գրոսսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---