20 մայիսի 2012 - 18:24 AMT
G8-ի առաջնորդները լավատեսությամբ են սպասում առաջիկա բանակցություններին Թեհրանի հետ

«Մեծ ութնյակի» երկրների ղեկավարները լավատեսորեն են տրամադրված իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ առաջիկա բանակցություններին, շաբաթ օրը G8-ի գագաթաժողովի ժամանակ հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է AFP գործակալությունը:

«Մենք միասնական ենք այն հարցերում, որոնք վերաբերում են Իրանի հանդեպ մեր մոտեցմանը»,- ասել է Օբաման, որն ընդունել է «Ութնյակի» գագաթաժողովը իր ամառային նստավայրում՝ Քեմփ Դևիդում:

Նրա խոսքով՝ բոլոր առաջնորդները համաձայնել են, որ Իրանն իրավունք ունի խաղաղ միջուկային ծրագրի, եթե պահպանի միջազգային կանոնները:

Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին Բաղդադում: