21 մայիսի 2012 - 11:47 AMT
Գելֆանդը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի առաջատարը

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 7-րդ տուրում Բորիս Գելֆանդը (Իսրայել) հաղթանակի հասավ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան): Սա առաջին հաղթանակն էր այս մրցախաղում, մինչ այդ մրցակիցները կիսել են միավորները:

Ըստ մասնագետների, Անանդը բավականաչափ եռանդով չէր գործում և չկարողացավ հավասարեցնել վիճակը, հայտնում է մրցախաղի կայքը:

Սա Գելֆանդի առաջին հաղթանակն էր Անանդի նկատմամբ ժամանակի դասական հսկողությամբ վերջին 19 տարիների մրցումներում 1993 թվականից ի վեր:

Գելֆանդ-Անանդ խաղի հաշիվը դաձավ 4:3 իսրայելցի շախմատիստի օգտին: 8-րդ պարտիան տեղի կունենա մայիսի 21-ին, սպիտակներով կխաղա Անանդը: