21 մայիսի 2012 - 12:16 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 33%-ով

2011թ. մարտի 31-ից մինչև 2012թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվներն ավելացել են 33%-ով:

2012թ. մարտի 31-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ակտիվները կազմել են 107,477,138 հազ. դրամ: 2011թ-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ Բանկի ակտիվներն ավելացել են 26,746,433 հազ. դրամով կամ 33.1%-ով, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ:

Բանկի ակտիվների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը`ընդհանուր ակտիվների 82,420,086 հազ. դրամի կամ մոտ 76.7%-ի չափով: Վարկերի կառուցվածքում գերակշռում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը` 69,233,124 հազ. դրամ (59.6% աճ): Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 13,186,962 հազ. դրամ (9.6% աճ):