21 մայիսի 2012 - 17:08 AMT
ԱՄՆ-ում կայացած հեռուստամարաթոնի արդյունքում Հայ Դատի բարեգործական հիմնադրամը հավաքել է 2.2 մլն դոլար

Մայիսի 20-ին` 6-ժամյա հեռուստամարաթոնի արդյունքում, Հայ Դատ բարեգործական հիմնադրամը հավաքել է 2.2 մլն դոլար, ինչը ցույց է տվել ամերիկահայ համայնքի հզորությունն ու հնարավորությունները: Հեռուստամարաթոնի հեռարձակման ընթացքում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման, ՀՀ-ին և ԼՂՀ-ին ցուցաբերած օգնության վերաբերյալ Հայ Դատ հիմնադրամի ծավալած գործունեությունը: Հասարակության բոլոր շերտերից կամավորները գրավել են «Հորիզոն» հայկական հեռուստատեսության ստուդիան, որպեսզի աջակցեն հեռուստամարաթոնի անցկամանը: