21 մայիսի 2012 - 13:06 AMT
Բենզինը Հայաստանում սկսել է էժանանալ

Երևանի բենզալցակայաններում երեկվանից նկատվում է բենզինի գների անկում: Այդպես, «ռեգուլյար» տեսակի բենզինն արժեր 490 դրամ նախկին 500-ի դիմաց, «պրեմիում» տեսակը՝ 510 դրամ նախկին 520-ի փոխարեն, իսկ «սուպեր» տեսակը՝ նվազել է 10 դրամով, դառնալով 540 դրամ:

Նավթի համաշխարհային շուկայում հիմնական էտալոնային տեսակների ֆյուչերսներն արագացրել են նվազման դինամիկան Եվրոպայում ստեղծված իրավիճակի ֆոնի վրա: Շաբաթվա վերջի տվյալներով, Light Sweet Crude Oil-ի 1 բարելի գինը NYMEX շտապ առևտրային բորսայում էժանացել է 4,45 դոլորավ՝ կազմելով 91,30 դոլար: