21 մայիսի 2012 - 12:55 AMT
Եվրասիա միջազգային համալսարանում անվճարի շեմն այս տարի կլինի 34 միավորը

Ընդունելության քննության համար երկու առարկաներից 34 միավոր հավաքելու դեպքում այս տարի դիմորդները Եվրասիա միջազգային համալսարանում կարող են սովորել անվճար համակարգում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

Ռեկտորը նշեց, որ բուհն այս տարի նոր մասնագիտություն է ներմուծել` Էլեկտրոնային բիզնեսի կառավարում, որն իրականացվելու է ԻՏՁՄ-ի և Մայքրոսոֆթ Հայաստանի հետ համատեղ:

«Մենք նաև նոր համագործակցություն են իրականացնելու օտար լեզուների գծով, ինչպես նաև տուրիստական ոլորտում մի շարք նորամուծություններ ենք նախատեսել»,–ասաց նա։

Համալսարանի ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանն էլ նշեց, որ բուհում մի շարք նորամուծությունների հետ նախատեսվում է նաև առաջիկայում ուսանողական օմբուդսմենի ընտրություն անցկացնել։ Օմբուդսմենը ընտրվելու է հենց ուսանողների միջից և պաշտպանելու է վերջիններիս շահերը: