21 մայիսի 2012 - 13:44 AMT
Հայաստանում 2012թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս

Հայաստանում 2012թ. ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2012թ. ապրիլին 2011թ. մարտի համեմատ այդ ցուցանիշը ավելացել է 4,8 տոկոսով:

2012թ.ապրիլին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գներն ավելացել են 1,9 տոկոսով, ընդ որում ամսական կտրվածքով գրանցվել է 0,6 տոկոս գնանկում: Միաժամանակ 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3 տոկոս գնաճ:

Ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում:

Տնտեսական աճը Հայաստանում, ըստ 2012թ. բյուջեի, նախատեսված է 4,2 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4±1,5%: