28 հունիսի 2004 - 18:56 AMT
«ԱՐԱՐԱՏ» ԼՈԳՈՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՐԿՈՒ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Երեւանի կոնյակի գործարանը եւ Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը այսուհետ համատեղ կօգտագործեն «Արարատ» լոգոն: Այդ առնչությամբ օրերս Երեւանում պայմանագիր է կնքվել «Brandy Bridge» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին: Երեւանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Պյեռ Լարեչի խոսքերով, դա հնարավորություն կտա բարձրացնել հայկական կոնյակի վարկանիշը միջազգային շուկայում: Նա նշել է, որ երկու ձեռնարկություններն էլ հանդիսանում են «դեռեւս 1887 թվականին Հայաստանում հիմնադրված կոնյակագործության օրինական ժառանգորդները»: