21 մայիսի 2012 - 19:29 AMT
Մարկիան Լուբկիվսկի. EURO-2012-ին երկրպագուների միջև դիմակայություն չի սպավում

Ուկրաինայում EURO-2012-ի տեղական կազմկոմիտեի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին անդրադարձել է մրցաշարի եզրափակիչ մասի ընթացքում ֆուտբոլային խուլիգանների միջև հնարավոր բախումները:

«EURO-2012-ին երկրպագուների միջև դիմակայություն չի սպավում: Ֆուտբոլային խուլիգանները, որոնք կան ցանկացած երկրում, ներգրավված են համապատասխան ցուցակներում և նրանք չեն կարողանա մուտք գործել Լեհաստան և Ուկրաինա»,-մեկնաբանել է նա:

Լուբկիվսկին ընդգծել է, որ անվտանգության հարցերն իրենց վրա են վերցրել ՈւՖՖ և լեհական ֆուտբոլային միությունը:

«Մարզադաշտում կարող է գտնվել օպերատիվ արձագանքման ոչ մեծ խումբ` կազմված օրինապահ մարմինների աշխատակիցներից»,-ասել է նա: