21 մայիսի 2012 - 18:01 AMT
Սանայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 96-ի, 300-ը վիրավոր են

Ըստ ճշտված տվյալների, Եմենի մայրաքաղաքում զոհվածների թիվը հասել է 96-ի, 300-ը վիրավոր են: Նման տեղեկություններ է բերում ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հղում անելով արբանյակային «Ալ Արաբիա» հեռուստաալիքին: Եմենի պատմության մեջ խոշորագույն ահաբեկչություններից մեկը կատարվել է զորահանդեսի փորձի ժամանակ, որը պետք է տեղի ունենար երեքշաբթի Ազգային միասնության օրվա կապակցությամբ:

Երկրի իշխանությունները գործողության պատասխանատու են համարում «Ալ-Քայեդայի» կողմնակիցներին: