18  21.05.12 - "Բազմազանության" շքերթ Երևանում

Բախում է տեղի ունեցել «Բազմազանության» շքերթի ժամանակ

Բախում  է տեղի ունեցել «Բազմազանության» շքերթի ժամանակ

PanARMENIAN.Net - «Բազմազանության» շքերթի և դրան դեմ արտահայտվող հայրենասիրական երգեր երգող երիտասարդների միջև բախում է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում։ Այս մասին PanARMENIAN.Net ndash;ի թղթակիցը հաղորդում է իրադարձության վայրից։

Ոստիկանությունն անմիջապես փորձել է բաժանել մասնակիցներն, սակայն բախումները պարբերաբար կրկնվում են ։

Դեմ արտահայտվող երիտասարադները բացականչում են՝ «Ամոթ», «Համասեռամոլությունը Հայաստանից դուրս» և այլն։

Ներկայումս ոստիկանությունը թույլ չի տալիս շքերթի դեմ արտահայտվող երիտասարդներին մտնել Նկարիչների տուն, որտեղ գտնվում են ակցիայի կազմակերպիչները, որի արդյունքում բախում է եղել ամբոխի և կարմիր բերետավորների միջև։

«Բազմազանության» շքերթին դեմ արտահայտվողները գերակշիռ թիվ են կազմում, նրանց թիվը հասնում է մի քանի հարյուրի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---