21 մայիսի 2012 - 17:53 AMT
Աֆղանստան կմեկնի հայ հրահանգիչների նոր հերթափոխը

Մայիսի 21-ին մեկնարկել է ՆԱՏՕ-ի Աֆղանստանում միջազգային կայունության աջակցման ուժերի (ISAF) Հյուսիսային հրամանատարության օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի (OMLT) կազմում ծառայող 5 հայ հրահանգիչների հերթափոխի գործընթացը: Հայ հրահանգիչները մայիսի 21-ից մինչև հուլիս ամիսը ԳԴՀ ԶՈՒ ուսումնական կենտրոնում բազմազգ օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի անձնակազմի հետ համատեղ կմասնակցեն նախատեղակայման վարժանքի, իսկ հուլիս ամսին կմեկնեն փոխարինելու. հունվարից Աֆղանստանում ծառայություն իրականացնող հրահանգիչներին:

Օպերատիվ հրահանգչական և փոխգործողության խմբի առաջադրանքն է պատրաստել Աֆղանստանի ազգային բանակի սպաներին: Այս ծրագիրն իրականացվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում, որի նպատակն է պատրաստել Աֆղանստանի իշխանություններին ՆԱՏՕ-ի ուժերից երկրի անվտանգության ապահովման առաքելության փոխանցմանը: