Ճապոնիան Հայաստանի կողմից միշտ ընկալվել է որպես բարեկամ երկիր

Ճապոնիան Հայաստանի կողմից միշտ ընկալվել է որպես բարեկամ երկիր

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Ճապոնիայում նորանշանակ ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ճապոնիայի ԱԳ փոխնախարար Քենիչիրո Սասաեին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ճապոնիայի ԱԳ փոխնախարարը շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր պաշտոնավարության օրոք հայ-ճապոնական բազմաբնույթ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն:

Իր հերթին Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ Ճապոնիան Երևանի կողմից միշտ դիտվել ու շարունակում է դիտվել որպես բարեկամ երկիր, և որ նա իր համար պատվավոր է համարում այդ երկրում Հայաստանը ներկայացնելու հանգամանքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---