21 մայիսի 2012 - 19:17 AMT
ՆԱՏՕ-ն համաձայնել է մինչև 2012-ի ավարտը Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերմանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը մայիսի 21-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի հետ համաձայնության է եկել` Աֆղանստանից ֆրանսիական զորքերի վաղաժամկետ դուրսբերման վերաբերյալ; Այս մասին հաղորդում է lenta.ru-ն` հղելով Agence France-Presse-ին: Օլլանդը հայտարարել է, որ ռազմական զորամասերը երկրից կհեռանան մինչև 2012-ի ավարտը:

Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը կիրակի հայտարարել էր, որ ֆրանսիացիների որոշումը չի հանգեցնի այլ երկրների համանման որոշումների շարքի: Նրան մեջբերում է Reuters գործակալությունը:

Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերումը Օլլանդի նախընտրական ծրագրի կարևորագույն կետերից էր: Կիրակի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է այս որոշումը` կոչ անելով ՆԱՏՕ-ին և նրա դաշնակիցներին չշտապել հեռանալ Աֆղանստանից, հաղորդում է Bloomberg-ը: