21 մայիսի 2012 - 19:34 AMT
Մայիսի 20-ի կարկուտի հետևանքով Լոռու մարզում վնասվել է 220 հա ցանքատարածք

Մայիսի 20-ին տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Լոռու մարզի Միխայիլովկա գյուղի գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները` 220 հա։ ԱԻՆ-ի կայքը հաղորդում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Տարածքը «Մեվանծ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: