29 հունիսի 2004 - 18:36 AMT
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում անցկացվող ՆԱՏՕ-ի վեհաժողովի շրջանակներում հունիսի 28-ին քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, զրուցակիցները շոշափել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են նման հանդիպումների եւ մտքերի փոխանակության կարեւորությունը եւ պայմանավորվել են շարունակել ուղիղ երկխոսությունը: Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի,Աբդուլլա Գյուլի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Նախարարները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում Հարավային Կովկասի երկրների ընդգրկումը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի նոր մոտեցումները Կովկասի նկատմամբ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին: