22 մայիսի 2012 - 11:26 AMT
Բորիս Կոլեսնիկով. Եվրո-2012 այցելելու իրավունքը դա հնարավորություն է, ոչ թե պարտականություն

Եվրոպայի 2012 թվականի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվում առաջին հերթին մարզիկների ու երկրպագուների համար, ոչ թե քաղաքական գործիչների: Ուստի որոշ եվրոպացի քաղաքական գործիչների որոշումը Եվրո-2012 խաղեր չայցելելու մասին, նրանց անձնական որոշումն է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Բորիս Կոլեսնիկովը Դոնեցկ այցելության ժամանակ:

«Եվրո-2012 այցելելու իրավունքը դա հնարավորություն է, ոչ թե պարտականություն: Առաջնություններն անց են կացվում մարզիկների ու երկրպագուների համար, ոչ թե քաղաքական գործիչների: Եթե մարդը հնարավորություն և ցանկությունի ունի այցելելու Եվրո-2012 խաղերը, մենք ուրախ կլինենք տեսնել բոլորին»,-ասել է նա: