22 մայիսի 2012 - 10:48 AMT
«Հայկական ժամանակ». Մարտի 1–ի գործով ամենամսյա հանդիպումների հասարակական պահանջ չկա

«Հայկական ժամանակը» գրում է, որ մարտի 1–ի քրգործով ամենամսյա հանդիպումները լրագրողների հետ այլևս տեղի չեն ունենում, քանի որ չկա հասարակական պահանջ։

«Այս մասին երեկ մեր թղթակցին ասել է Մարտի 1–ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վաղինակ Ջանազյանը։ Դեռևս անցած շաբաթ գրավոր հարցմամբ դիմել էինq ՀՔԾ` խնդրելով հայտնել քրգործի նախաքննության նոր մանրամասները։ Ջանազյանը երեկ մեզ հայտնեց, որ հանրային վերջին զեկույցից մինչև այժմ հրապարակման ենթական նորություն չկա։ «Հենց նոր բան պարզվի, մենք մեր նախաձեռնությամբ կհանդիպենք լրատվամիջոցենրի հետ և կհայտնենք ամեն ինչ»,–ասել է նա ` նշելով, որ ամենամսյա հանդիպումները կվերականգնվեն, եթե հասարակական պահանջ առաջանա»,–գրում է թերթը։