22 մայիսի 2012 - 10:58 AMT
Հնդկաստանում երկու գնացք է բախվել, կան զոհեր

Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավում գնացքների բախման արդյունքում, հայտնում է Լենտա.ռու-ն, հղում անելով Associated Press-ին: Hampi Express ուղևորատար գնացքը բախվել է կայարանում կանգնած բեռնատարին մայիսի 22-ի վաղ առավոտյան Անանտապուր շրջանում: Ըստ նախնական տվյալների, բախման արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ, չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել: Փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Պատահարի պատճառները դեռ հայտնի չեն: