22 մայիսի 2012 - 13:00 AMT
ՀԿԵ Երևան-Թբիլիսի հաղորդակցությունից 2012թ. 4 ամսում օգտվել է 6,4 հազ. ուղևոր

2012 թվականի հունվար-ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներով միջազգային հաղորդակցությունում փոխադրվել է 6,4 հազ. ուղևոր, ինչը հավասար է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, 2012 թվականի առաջին ամիսներին «ՀԿԵ» ՓԲԸ ծառայություններից օգտվել է 144,4 հազ. ուղևոր:

ՀԿԵ-ն հետևողական աշխատանքներ է տանում ուղևորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղևորների սպասարկման որակը, ինչպես նաև մեծանում է գնացքների արագությունը: