22 մայիսի 2012 - 13:38 AMT
Ս. Զոլյան. Աշոտյանը հասկացել է, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը չի գործում

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում այժմ ոստիկանական, զորանոցային ռեժիմ

է տիրում։ Այս կարծիքին է ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նա ասաց, որ ամաչում է նոր ռեկտորի արձակած հրամանների համար, որոնց համաձայն, ուսանողները դասերից հետո իրավունք չունեն մնալու համալսարանում, իսկ շաբաթ օրերին թույլ չեն տալիս համալսարան գնալ. «Ամաչում եմ և հուսով եմ, որ Հայաստանի սահմաններից դուրս ոչ ոք չի իմանա այդ մասին»,–ասաց Զոլյանը` նշելով` ուրախ է, որ իր ռեկտորի պաշտոնից ազատվելու հարցը չքաղաքականացվեց :

«Սա քաղաքացիական հարց է, որն իրավական ոլորտում պետք է լուծվի, իսկ շատերը հենց դրանից են սարսափում։ Ինձ ընտրել է խորհուրդը, հաստատել է կառավարությունը, ԿԳՆ-ն իմ գործատուն չէ, ինչպես ընդունել էին, նույն կարգով էլ պետք է հեռացնեին, ոչ թե նախարարն իր ստորագրությամբ հաներ ինձ աշխատանքից»,-ասաց Զոլյանը:

Բրյուսովի նախկին ռեկտորի համոզմամբ, Աշոտյանը հասկացել է, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը չի գործում։ Ըստ Զոլյանի, դա երևում է նրա վերջին հայտարարություններից։