22 մայիսի 2012 - 17:45 AMT
«ՀԿԵ»-ն հայտարարում է շրջանավարտների մրցույթ` ՌԴ երկաթուղային բուհերում ուսում ստանալու նպատակով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ 2012 թվականի շրջանավարտների համար՝ Ռուսաստանի Դաշնության երկաթուղային բուհերում առկա ուսում ստանալու նպատակով:

«Թեկնածուները պետք է ունենան բարձր առաջադիմություն ֆիզիկա, մաթեմատիկա և ռուսաց լեզու առարկաներից»,- նշվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ:

Հարցազրույցը կկայանա մայիսի 25-ին Երևան, Տիգրան Մեծի պողոտա 50 հասցեով` «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման և հաղորդակցության ծառայությունում:

Լրացուցիչ տեղեկատվության համար բոլոր հետաքրքրված անձինք կարող են դիմել «ՀԿԵ» ՓԲԸ Կառավարման և հաղորդակցության ծառայության անձնակազմի կառավարման և սոցիալական զարգացման բաժին հետևյալ հեռախոսահամարներով` +374 10 57 50 02 (լրաց. 33 46, 33 47, 33 48):