Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը վախենում է իր կորուստների մասին տվյալներ հրապարակել

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ադրբեջանը վախենում է իր կորուստների մասին տվյալներ հրապարակել

PanARMENIAN.Net -

«Ամեն անգամ ադրբեջանական կողմի սադրանքներին հայկական ուժերի պատասխանից հետո Ադրբեջանի բանակում «դժբախտ պատահարներ», «պատահականություններ» են տեղի ունենում, որոնցով նրանք փորձում են կոծկել կորուստներն ու վիրավորներին անձնակազմում»,- այսօր մամլո ասուլիսում հայտնել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` ադրբեջանական պարբերական տեղեկատվությունը «դժբախտ պատահարների» մասին, ի վերջո, համընկնում է այն թվի հետ, որը հրապարակում է Արցախի Պաշտպանության բանակը կամ Հայաստանի ԶՈՒ-ն: «Մեր արևելյան հարևանը վախենում է հայկական կողմի պատասխանների արդյունքում իր զոհերի մասին տեղեկատվություն հրապարակել, քանի որ դա կոտրում է ադրբեջանական բանակի հնարավորությունների հանդեպ վստահությունն ու հասարակության մեջ խուճապի առիթ տալիս»,- ընդգծել է նա:

Այժմ ադրբեջանցիները կփորձեն օգտվել «Եվրատեսիլից»` համարելով, որ հայկական կողմը չի պատասխանի սադրանքներին` հաշվի առնելով Ադրբեջանի հանդեպ մեծ ուշադրությունը, ինչպես նաև մեծ քանակությամբ եվրոպացիների ներկայությունը, նշել է Մելիք-Շահնազարյանը: Սակայն նա հույս է հայտնել, որ հայկական կողմն այդ տրամաբանությունից չի կառչի և կշարունակի պատժել հակառակորդին ցանկացած թշնամական գործողությունների և սադրանքների համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---