22 մայիսի 2012 - 17:42 AMT
«Ծեծի ենթարկվող աղջկա» տեսագրության մասնակիցները բացահայտվել են

Ոստիկանության լրատվական ծառայությունից PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ օրեր առաջ YouTube կայքում հայտնված «ծեծի ենթարկվող աղջկա» տեսագրության հարցով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում: Հարցաքննվում են և աշակերտները, և իրենք ծնողները:

Հայտնի է արդեն, որ տեսանյութը նկարահանվել է 2011 թվականի ապրիլին, իսկ տեսանյութի աղջիկները Երևանի թիվ 102 դպրոցի սաներ են: