22 մայիսի 2012 - 18:09 AMT
Հունիսին Երևանում աննախադեպ կորեական համերգ տեղի կունենա

Հունիսի 10-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Կորեական ռապսոդիայի՝ կորեական ավանդական և ժամանակակից երգ ու պարի համերգ:

«Կորեական ռապսոդիա» համերգը ցուցադրում է բրեյքդանսի, կորեական պարի, մարտարվեստի և թեքվոնդոյի համադրությունը` խառնված էքստրեմալ սպորտի, ակրոբատիկայի և Սլգիդունգի կողմից ներկայացվող կորեական ավանդական երաժշտության հարուստ զգայունության և բարձր ոգու հետ: Համերգը հանդիսատեսին բացառիկ հնարավորություն կտա ծանոթանալ աշխարհի ամենանշանավոր և մրցանակակիր կորեական պարային խմբերից մեկի՝ Կորեական նախագծի, և Կորեայի առաջադեմ ավանդական երաժիշտ Սլգիդունգի հետ, որոնք շլացրել են միջազգային հանդիսատեսին դեռ 2000 թվականից ի վեր, ինչպես նաև ուսումնասիրել թե՛ կորեական մշակույթի ավանդական ոգին, թե՛ երկրի շարժուն ու երիտասարդ մշակութային պատկերը: