22 մայիսի 2012 - 18:23 AMT
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում բռնկված հրդեհն արդեն մարվել է

Այսօր հրդեհվել էր Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել Աժ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը, արյվել է շենքի տանիքը, հրդեհն արդեն մարվել է:

Շարմազանովը հայտնել է նաև, որ զոհեր չկան: