Dell-ի մաքուր եկամուտը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում կրճատվել է 32,8 տոկոսով

Dell-ի մաքուր եկամուտը ֆինանսական տարվա առաջին եռամսյակում կրճատվել է 32,8 տոկոսով

PanARMENIAN.Net - Dell համակարգչային տեխնիկայի ամերիկյան արտադրողի մաքուր եկամուտը 2013 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2012թ. մայիսի 4-ին, կրճատվել է 32,8 տոկոսով` համեմատած 2012 ֆինանսական տարվա նույն շրջանի հետ, որում գրանցվել էր 945 մլն դոլար, և կազմել 635 մլն դոլար: Նման տվյալներ են բերվում ընկերության` այսօր հրապարակված ֆինանսական հաշվետվության մեջ:

Dell-ի շահույթը կազմել է 14,42 մլրդ դոլար, ինչը 4 տոկոսով քիչ է, քան 2012թ. առաջին եռամսյակում, երբ կազմել էր 15,02 մլրդ դոլար: Յուրաքանչյուր բաժնետոմսի շահույթը կազմել է 0,36 դոլար:

Օպերացիոն շահույթը կազմել է 824 մլն դոլար, ինչը 47 տոկոսով քիչ է, քան 2012թ. առաջին եռամսյակի արդյունքներով: Այդ ժամանակ սույն ցուցանիշը կազմել էր 1 մլրդ 212 մլն դոլար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---