23 մայիսի 2012 - 12:20 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. ԲՀԿ-ն կմտնի կոալիցիայի մեջ, եթե փոխզիջում գտնվի նրանց ուզածի և ՀՀԿ առաջարկածի միջև

«Այժմ խորհրդակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի միջև կոալիցիայի ձևավորման շուրջ»,-այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Անկասկած ՀՀԿ հետ կոլիցիա կկազմի «Օրինաց երկիրը, որը ՀՀԿ «աջակից կուսակցություն է», իսկ ահա մյուս կուսակցությունների ներկայությունը հարցական է, թեև Սերժ Սարգսյանի համար ավելի ձեռնատու կլինի ավելի շատ կողմնակից պատգամավորներ ունենալ նախագահական ընտրությունների ժամանակ: ԲՀԿ-ի կոալիցիային անդամակցելու հիմնական հարցն այն է, թե ինչ կառաջարկվի նրան փոխարենը: Եթե փոխզիջում գտնվի նրանց ուզածի և ՀՀԿ առաջարկածի միջև, ապա ոչ մի հարց կոալիցիային անդամակցելու հարցում չի առաջանա, սակայն, առայժմ, հավանաբար, ԲՀԿ-ին այնքան էլ լավ պայմաններ չեն առաջարկում: Մյուս կողմից, ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, քանի որ չունի ռեսուրսներ, գործիչներ, որոնք կկարողանային այդ գիծը տանել, և հենց սկզբից էլ կուսակցությանն այն մարդիկ չեն անդամակցել, որոնք կգնային «նոր» ՀԱԿ-ի ետևից: