23 մայիսի 2012 - 13:08 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Քաղաքական որոշումների կայացման գործընթացից օլիգարխիայի հեռացումը շարունակվում է

«Քաղաքական որոշումների կայացման գործընթացից օլիգարխիայի ու խոշոր բիզնեսի հեռացումը շարունակվում է»,-այսօր հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, կուսակցությունների ներկայացուցիչները պատգամավորական աթոռներին պետք է պայքարեն կուսակցկան շահերի համար, ինչն իր հերթին պետք է անդրադառնա այդ կուսակցություններին ընտրող բնակչության վիճակի բարելավման վրա: Այժմ քաղաքական համակարգում ներքին պայքար է գնում, իշխող վերնախավի առանձին ներկայացուցիչների և խմբերի պայքար է գնում, ասել է նա: Չնայած նրան, որ առաջին շարքի օլիգարխների մեծ մասը, մեծամասնական ընտրակարգով, անցել է խորհրդարան, միջին օղակի դեպքում նույնը չես ասի: Նրանց քանակը պակասել է և խոշոր գործարարների հեռացումը քաղաքական լծակներից շարունակվելու միտում ունի, և անցած ընտրությունները դրա ապացույցն են: