23 մայիսի 2012 - 13:22 AMT
Դավիթ Նալբանդյանը Guinot Mary Cohr Masters մրցաշարում կխաղա Ժուլյեն Բենետոյի հետ

Մայիսի 23-ին Փարիզում մեկնարկում է թենիսի 25-րդ Masters Guinot Mary Cohr մրցաշարը, որը կտևի մինչ մայիսի 25-ը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը կհանդիպի ֆրանսիացի Ժուլյեն Բենետոյի հետ: Դա կլինի թենիսիստների երրորդ հանդիպումը պաշտոնական հանդիպումներում, 2:0 հաշվով առջևում է Նալբանդյանը: Խաղը տեղի կունենա մայիսի 25-ին:

Մրցաշարին կմասնակցեն Էնդի Մարեյը (Անգլիա), Ժո-Վիլֆրիդ Ցոնգան (Ֆրանսիա), Միշել Լեդրան (Ֆրանսիա), Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա), Խուան Մարտին Դել Պոտրոն (Արգենտինա) և այլոք:

Մրցաշարն անցնում է 2009 թվականից, հաղթողներ են դարձել Մարեյն ու երկու անգամ Ցոնգան (Ֆրանսիա):

Այս մրցաշարից հետո մեկնարկում է «Ռոլան Գարոսը», որը կանցնի մայիսի 27-ից հունիսի 10-ը: