Բաղդադում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Բաղդադում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - Իրանի և «5+1» խմբի միջև բանակցությունները մեկնարկել են այսօր Բաղդադում: Իրանի պատվիրակությունը գլխավորում է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին, միջազգային միջնորդների պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գոծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Ըստ իրանական աղբյուրների, խորհրդակցությունները չեն սահմանափակվի մեկ օրով և կշարունակվեն վաղը: Բանակցությունների ելքի հանդեպ լավատեսություն է ներշնչում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի այցը Թեհրան, որի ավարտին նա հայտարարեց, թե առաջիկայում կարող է համաձայնագիր կնքվել Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության վերաբերյալ:

Իրանը գտնում է, որ Արևմուտքի քաղաքականությունն ապացուցեց իր անարդյունավետությունը: Իրանը պատրաստ է սերտորեն համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---