23 մայիսի 2012 - 14:58 AMT
Արա Գևորգյան. Deep Purple-ի Holly water-ը հայկական ուղղվածություն է ստացել

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը համագործակցելու է Deep Purple լեգենդար ռոք խմբի մենակատար Յան Գիլանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց կոմպոզիտորը: Գևորգյանի խոսքով, նրա և Գիլանի ընկերությունը սկսվել է դեռ 1989 թ-ին, երբ նրանք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար մեծ նախագիծ էին կազմակերպել:

Գիլանը խնդրել է Գևորգյանին, որպեսզի նա Holly water ստեղծագործությանը հայկական ուղղվածություն տա: Գևորգյանն արել է այդ աշխատանքները, և հրաժարվել է գումարից, քանի որ նրանք բարեկամներ են:

Բացի այդ, վերջերս Play station 3 ընկերության հետ Գևորգյանը պայմանագիր է կնքել, և «Մարտեր առանց կանոնների» խաղում հնչում է նրա Արցախ ստեղծագործությունը: