23 մայիսի 2012 - 15:00 AMT
Սրտաբան. Կյանքի տևողությունը Հայաստանում երկարել է

Հայաստանում մարդկանց կյանքի տևողությունը երկարել է։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Կոնկորդ» սրտանոթային բժկական կենտրոնի ղեկավար Շահեն Խաչատրյանը` նշելով, որ նախկինում կյանքի միջին տևողությունը 70 տարեկանն էր Հայաստանում, իսկ հիմա 70-72 տարեկանը։

Սրտաբանը դա պայմանավորում է մահացու համարվող սրտի իշեմիկ հիվանդության բուժմամբ նորագույն բժշկության մեթոդներով, ինչն էլ թույլ է տալիս փրկել շատ հիվանդների կյանքը։ Հարցին, թե արդյոք շատացել են սրտանոթային հիվանդությունները, բժիշկը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, որովհետև պաշտոնական վիճակագրություն չկա.

«Իմ աշխատանքի մեջ ես նկատել եմ, որ վերջի տարիներին ավելի շատ են դեպքերը, քան նախկինում։ Սակայն ես դրա մեջ, ոչ այնքան հիվանդացության շատացում եմ նկատում, որքան մարդկանց վստահության բարձրացումը բժիշկների նկատմամբ»,–ասաց սրտաբանը։

Խաչատրյանը հավելեց նաև, որ Հայաստանում ամեն օր լինում են սուր կաթվածի տասնյակ դեպքեր։